Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Որո՞նք են բուսակերույթան դրական եւ բացասական կողմերը

Որո՞նք են բուսակերույթան դրական եւ բացասական կողմերը

Եթե մտադիր եք բուսակեր դառնալ, ապա հարկ է նախ բժշկի հետ խորհրդակցել եւ բոլոր սննդակարգային ցուցումներին հետեւել:

Առողջական, թե` բարոյական, նկատառումներից ելնելով, այսօր շատերը բուսակեր դառնալու ցանկություն են հայտնում: Սակայն կենդանական ծագում ունեցող մթերքներից հրաժարվելուց առաջ նախ ամեն ինչ հիմնովին կշռադատել է պետք: Հարց է ծագում` որո՞նք են բուսակերության բացասական կողմերը:

FoxNews-ի հաղորդմամբ, հետազոտությունները ցույց են տվել, որ բուսակները մարմնի զանգվածի ցածր գործակից ունեն: Բացի այդ, նրանց մոտ բավականին ցածր է շաքարախի, սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայն բուսակեր մարդու օրգանիզմը կարող է հետեւյալ տարրերով սնուցման պակաս ունենալ.

  • B12,
  • օմեգա-3 ճարպաթթու,
  • A եւ D վիտամիններ,
  • երկաթ,
  • ցինկ,
  • կալցիում:


Սրանք բոլորը կենսական նշանակություն ունեն, ի թիվս այլ կարեւոր գործոնների, էներգիայի եւ տրամադրության կարգավորման համար: Ուստի բուսակերը պետք է անպայման մեծ չափաբաժիններով հետեւյալ սնունդը ընդունի.

  • մրգեր եւ բանջարեղեն,
  • ձավարեղեն,
  • հատիկաընդեղենային մշակաբույսեր,
  • պնդուկ,
  • սերմեր,
  • լոբի:


Եթե մտադիր եք բուսակեր դառնալ, ապա հարկ է նախ բժշկի հետ խորհրդակցել եւ բոլոր սննդակարգային ցուցումներին հետեւել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. prema-coach.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ